Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Շահե վարդապետ Անանյանը՝ Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի նոր տնօրեն

Շահե վարդապետ Անանյանը՝ Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի նոր տնօրեն
27.06.2015 | 01:21

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Շահե վարդապետ Անանյանը նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն: Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների բաժինը նախկինում ղեկավարած Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, հիշեցնենք, նշանակվել է Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ:

Դիտվել է՝ 853

Մեկնաբանություններ